Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարները 3 օր տվեցին Փաշինյանին

14 Հունվար, 2019 19:48
Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարները 3 օր տվեցին Փաշինյանին

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել։  Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին Վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով դատական նիստի հետաձգումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը։ Նա հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի իրենց հետ։

«Բացի Նիկոլ Փաշինյանից, իշխանություններից որևէ մեկի հետ չենք ուզում հանդիպել. պարո՛ն Փաշինյան, երեք օրվա մեջ կազմակերպեք, որ մեր խումբը հանդիպի Ձեզ հետ, Ձեզ մի քանի բան ունենք հայտնելու, ցանկություն ունենք ձեզ հետ հանդիպելու»,–ասաց նա՝  կոչ անելով քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել։

Աբրահամյանը հայտարարեց, որ  քայլերթով կշարժվեն Արշակունյաց պողոտայով, չբացառեց, որ նաև փողոց կփակեն։

Նշենք, որ ցուցարարներնն այս պահին երթով շարժվում են Արշակունյաց պողոտայով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին