Կարևոր իրադարձություններ

ԱԺ 3 փոխնախագահների պաշտոններում առաջադրվել է 4 թեկնածու

14 Հունվար, 2019 19:11
ԱԺ 3 փոխնախագահների պաշտոններում առաջադրվել է 4 թեկնածու

7-րդ գումարման Ազգային ժողովն իր անդրանիկ նիստում հասցրեց ընտրել ԱԺ նախագահ, իսկ ահա ԱԺ փոխնախագահների ընտրության հարցի քննարկումը կշարունակվի վաղը:

Նշենք, որ Արարատ Միրզոյանը 131 ձայնով միաձայն ընտրվեց ԱԺ նախագահ:

ԱԺ նախագահ փոխնախագահներ առաջադրվեցին «Իմ քայլը» դաշինքից Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի տեղի համար առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Վահե Էնֆիաջյանը ԲՀԿ-ից եւ Մանե Թանդիլյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն է:

 

Լրահոս

Դիտել ավելին