Կարևոր իրադարձություններ

Պտղնիի ճանապարհին հայտնաբերվել է ՌԴ 62-ամյա քաղաքացու դի

14 Հունվար, 2019 17:26
Պտղնիի ճանապարհին հայտնաբերվել է ՌԴ 62-ամյա քաղաքացու դի

Հունվարի 13-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմանում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Պտղնիի ամառանոցների ճանապարհի մեջտեղում արյունոտ դիակ կա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները Գետամեջ գյուղի 11-րդ փողոցի սկզբնամասում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ 62-ամյա Աշոտ Խանգելդյանի դին, ով ժամանակավորապես բնակվում էր Գետամեջ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ գլխի ճակատային և ձեռքերի դաստակային շրջաններում հայտնաբերվել են քերծվածքների հետքեր, որոնք, ըստ դատաբժշկի, կարող էին առաջանալ վայր ընկնլու հետևանքով։

Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին