Կարևոր իրադարձություններ

Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

14 Հունվար, 2019 16:26
Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նրա նշանակվելու առթիվ՝ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ»,-ասված Է հաղորդագրության մեջ: ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել Է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունները հիմնվում են բարեկամության ու փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։

«Ակնկալում եմ, որ մեր երկխոսությունը եւ համատեղ կառուցողական աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը: Դա, անկասկած, համապատասխանում Է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,-ասված Է ՌԴ նախագահի հեռագրի տեքստում:

 

Լրահոս

Դիտել ավելին