Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հետ է կանչվել

14 Հունվար, 2019 16:21
Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հետ է կանչվել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝  Ավետ Ադոնցը՝ Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը պաշտոնից հետ է կանչվել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ավետ Ադոնցին հետ կանչել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին