Կարևոր իրադարձություններ

Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման դեպքով ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել

14 Հունվար, 2019 14:28
Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման դեպքով ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել

Հունվարի 8-ին, նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման դեպքով երկու անձի՝ Գոռ Հակոբյանին եւ Մերուժան Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել. նրանք մեղադրվում են ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

Մեղադրանքի վերաբերյալ Armtimes.com-ի տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ՝ Գ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Մ. Ոսկանյանի նկատմամբ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին