Կարևոր իրադարձություններ

Հիմա սուպերվարչապետական համակարգը բարի նպատակով է օգտագործվում. Արարատ Միրզոյան

14 Հունվար, 2019 13:41
Հիմա սուպերվարչապետական համակարգը բարի նպատակով է օգտագործվում. Արարատ Միրզոյան

Հիմա սուպերվարչապետական համակարգը բարի նպատակով է օգտագործվում:  Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրոզոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին՝ կապված սուպերվարչապետական համակարգը փոփոխելու հետ:

«Մենք առիթներ ենք ունեցել քննարկելու այս հարցը, սա անձերից է կախված, եթե առաջ չար նպատակներով էր այն օգտագործվում, ապա հիմա բարի, բայց դա ոչինչ չի նշանակում, մենք պատրաստ ենք քննարկումների, ոստիկանությունը անկախ դարձնելու մեր ցանկությունը խոսում է դրա մասին»,- պատասխանեց ԱԺ նախագահի թեկնածուն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին