Կարևոր իրադարձություններ

Shabat.TV-ն աշխատանքի է հրավիրում մոնտաժողի

14 Հունվար, 2019 12:51
Shabat.TV-ն աշխատանքի է հրավիրում մոնտաժողի

Shabat.am լրատվական կայքը աշխատանքի է հրավիրում ֆոտո/վիդեո-մոնտաժողի

Պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն,
  • հայերենի գերազանց իմացություն (անգլերենի/ռուսերենի իմացությունը ցանկալի է) ,
  • աշխատասիրություն, նպատակասլացություն, օպերատիվություն, ճշտապահություն
  • թիմում աշխատելու ունակություն
  • ստեղծագործական միտք
  • պատասխանատվության բարձր զգացում
  • մանրուքների նկատմամբ ուշադիր
  • արագ կողմնորոշվելու ունակություն
  • Նշված ոլորտոււմ նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձը ցանկալի է:
  • Հետևյալ աշխատանքային ծրագրերի իմացությունը պարտադիր է՝ Adobe Premiere Pro CS5, Adobe After Effects CS5, Adobe Photoshop CS5, Adobe Media Encoder , Plural Eyes

 

Աշխատանքային պարտականություններ.

  • տեսանյութերի կադրերի դանդաղեցում, արագացում
  • տեսանյութերի կադրերի համապատասխանեցում երաժշտության ռիթմի, տեսանյութի ձայնի հետ (synchronization)
  • տեսանյութի/լուսանկարի գույների փոփոխություն (օրինակ` սև ու սպիտակ, sepia, magic bullet looks, vigneting, old movie, և այլն)
  • տեսանյութի՝ ծավալային հնչողությամբ ապահովում
  • տեսանյութի/լուսանկարի գունային և լուսային կարգավորում (color & light correction),
  • և այլն:

Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել p[email protected] էլ.հասցեին՝ կցելով լուսանկար և նշելով Ձեր հեռախոսահամարը: Նամակում նշեք նաև այն աշխատանքը որի համար դիմում եք («Ֆոտո/վիդեո-մոնտաժող»): Նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Դիմելու վերջնաժամկետ՝ 10 հունվարի, 2018թ.:

 

 

Լրահոս

Դիտել ավելին