Կարևոր իրադարձություններ

24 ժամյա ռեժիմով տարբեր բժիշկներ հետևում են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին.փաստաբան

14 Հունվար, 2019 12:39
24 ժամյա ռեժիմով տարբեր բժիշկներ հետևում են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին.փաստաբան

Մանվել Գրիգորյանը չի մեկնել Արցախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդարյանը՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունները։

Նա նշեց, որ պաշտպանական կողմն ամենօրյա ռեժիմով շփվում է Գրիգորյանի հետ։

Խոսելով պաշտպանյալի առողջական վիճակի մասին, փաստաբանն ասաց. «Մանվել Գրիգորյանի շաքարը 25-30–ից չեն կարողանում իջեցնել, առողջական լուրջ խնդիրներ ունի։ 24–ժամյա ռեժիմով տարբեր բժիշկներ աշխատում են նրա հետ»,–ասաց նա՝ նշելով որ, եթե Գրիգորյանի առողջական վիճակը բարելավվի՝ նա կմասնակցի իր խափանման միջոցի հարցի քննությանը։

Նշենք, որ այսօր  Վերաքննիչ քրեական դատարանում պետք է կայանա  Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը, որը հետաձգվել էր հունվարի 11–ին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին