Կարևոր իրադարձություններ

Իրավունքի ուժով հաշվիչ հանձնախմբում մեր տեղերից մեկական կարող ենք զիջել ընդդիմությանը. Արարատ Միրզոյան

14 Հունվար, 2019 11:28
Իրավունքի ուժով հաշվիչ հանձնախմբում մեր տեղերից մեկական կարող ենք զիջել ընդդիմությանը. Արարատ Միրզոյան

Մենք երեկ ուշ երեկոյան խոսել ենք և եղել է հետեւյալ տարբերակը՝ հաշվիչ հանձնախմբում 2-ական ներկայացուցիչ լինի ԲՀԿ-ից ու «Լուսավոր Հայաստանից» և 3 ներկայացուցիչ «Իմ քայլը» խմբակցությունից: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկեց, որ իրենք դեմ չեն, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացուցիչների թիվը հասնի 5-ի:

«Իմ քայլը» դաշինքից Արարատ Միրզոյանը հավաստեց, որ նման խորհրդակցություն եղել է, որ հաշվիչ հանձնախումբը ձևավորվի ոչ թե քաղաքական ուժերի եղած համամասնությամբ, այլ իրենք ընդդիմությանը իրենց տեղերից զիջեն մեկական տեղ:

«Այստեղ խնդիրն այլ է, «ԱԺ կանոնակարգ» օրենքն ասում է, որ Հաշվիչ հանձնախումբը ձեւավորվում է ըստ համամասնության: Եթե իրավաբանները եւ աշխատակազմը վստահեցնում են, որ մենք իրավունքի ուժով մեր տեղերը կարող ենք զիջել, ապա քաղաքական առումով մենք խնդիր չենք տեսնում»,-ասաց նա:

Դրանից հետո  20 րոպե ընդմիջում հայտարարվեց, որպեսզի «կուսակցությունները կարողանան նիստ գումարել և թեկնածուներին ներկայացնել»:

 

Լրահոս

Դիտել ավելին