Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու ՀՔԾ–ի միջնորդությունը կքննվի այսօր

14 Հունվար, 2019 11:15
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու ՀՔԾ–ի միջնորդությունը կքննվի այսօր

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 15:00-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Նշենք նաև, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից՝ հունվարի 10-ին, դատախազների եւ քննիչի միջնորդությունը բավարարելուց եւ ինքնաբացարկ հայտնելուց հետո, կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը ևս հունվարի 12-ին ինքնաբացարկ է հայտնել պատճառաբանելով, որ հերթապահ չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին