Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

13 Հունվար, 2019 23:17
Գեղարքունիքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Հունվարի 13-ին՝ ժամը 18:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ու ուղևորը (Հ. Ե., ծնված 1997 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին