Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել

13 Հունվար, 2019 22:42
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել

Հայաստանի երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը խախտելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել։  Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ ինքը չէ հերթապահ դատավորը։

Փաստաբանի խոսքով՝ այժմ գործի քննությունը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այն կքննվի վաղը՝ հունվարի 14-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում:

 

Լրահոս

Դիտել ավելին