Կարևոր իրադարձություններ

Հրազդանի քաղաքապետը որոշել է արգելել համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը

13 Հունվար, 2019 18:15
Հեղինակ՝ Սևակ Միքայելյան
Հրազդանի քաղաքապետը որոշել է արգելել համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը որոշել է արգելել համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը:

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը՝ որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը:

Հարգելի համաքաղաքացիներ, ինձ համար առաջնային տեղում Ձեզ պատճառվելիք անհարմարություններից և բազմաթիվ խնդիրներից զերծ պահելն է»,-գրել է Միքայելյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին