Կարևոր իրադարձություններ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

13 Հունվար, 2019 10:29
Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Հունվարի 13-ին՝ ժամը 01:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քարաբերդ-Մարալիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Լրահոս

Դիտել ավելին