Կարևոր իրադարձություններ

Երևանում զինվորական հավաքակայանի մոտ վթար է տեղի ունեցել

12 Հունվար, 2019 21:32
Երևանում զինվորական հավաքակայանի մոտ վթար է տեղի ունեցել

Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 17:45-ի սահմաններում, Արարատյան փողոցում, ՀՀ ՊՆ զինվորական հավաքակայանի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 70 DO 005 համարանիշի և Мitsubishi Pajero io մակնիշի 34 MN 213 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վիրավոր վարորդների ինքնությունը:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել բժիշկները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին