Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը ճաշել է Տավուշի մարզից զոհված զինծառայողների զավակների հետ

12 Հունվար, 2019 20:17
Աննա Հակոբյանը ճաշել է Տավուշի մարզից զոհված զինծառայողների զավակների հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և ծնունդով Մովսես գյուղից մոսկվայաբնակ գործարար Կարո Առաքելյանի և տիկնոջ Լիլիթ Առաքելյանի ուղեկցությամբ հունվարի 12-ին ճաշել է Տավուշի մարզից հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով տարբեր տարիներին զոհված զինծառայողների զավակների և կանանց հետ: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի մամուլի ծառայությունից։

Աննա Հակոբյանը ճաշի ընթացքում զրուցել է երեխաների և ծնողների հետ: Փոքրիկները պատմել են իրենց առօրյայից, ներկայացրել Երևանից ստացած տպավորությունները: Տիկին Հակոբյանի նախաձեռնությամբ, ճաշից հետո, երեխաներն այցելել են նաև «Ձմեռային այգի» և իրենց երեկոն անցկացրել սահադաշտում:

 

Լրահոս

Դիտել ավելին