Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին չհաջողվեց համոզել ցուցարարներին. Օդանավկայան տանող ճանապարհը փակ է

12 Հունվար, 2019 15:41
 «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին չհաջողվեց համոզել ցուցարարներին. Օդանավկայան տանող ճանապարհը փակ է

Գեներալ Մանվել Գրիգորյանին անհապաղ  կալանավորելու պահանջով դեպի օդանավակայան տանող ճանապարհը փակած քաղաքացիներին է հանդիպել ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նա փորձեց բողոքող քաղաքացիներին համոզել բացել ճանապարհը, սակայն նրանք անդրդվելի են։

«Լուրջ փոփոխություն եղավ, երբ Մանվելին ձերբակալեցին, եւ հիմա երբգ իրեն բաց են թողնում, ես չեմ դու ես, էլի բոլորիս մոտ վախ կա, բոլորիս կթալանի էդ 25 միլիոնը կտա, դուրս կգա։ ձուկը գլխից բռնել եք, բռնեք, մի բաց թողեք։ Հանրապետականներին դատեք, մեզ թալանել են 20 տարի, շուտ դատեք, երեկ դատեք։ Պառկել եմ ասֆալտին, որ դու լինես իշխանություն, որ իմ հարցը լուծես»,–ասաց ցուցարարներից մեկը՝ դիմելով պատգամավորին։

Հայկ Սարգսյանն էլ ասաց, որ սա պայքարի ձեւ չէ, քանի որ սրանով այլ քաղաքացիների իրավունքներն են սահմանափակվում։

«Ժողովուրդ ջան սա պայքարի ձեւ չի, սրանով մենք Մանվելի դեմ չենք պայքարում, մենք սրանով մեր քաղաքացիներին, հարազատներին, բարեկամներին ենք խանգարում»,–ասաց Հայկ Սարգսյանը։

Նա բողոքող քաղաքացիներին առաջարկեց քայլերթով գնալ Էջմիածնի հրապարակ եւ անտեղ հանգիստ քննարկել ստեղծված իրավիճակը, ինչին ակցիայի մասնակիցները չհամաձայնեցին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին