Կարևոր իրադարձություններ

Դիլիջանում 1հա խոտածածկ տարածք է այրվել

12 Հունվար, 2019 14:10
Դիլիջանում 1հա խոտածածկ տարածք է այրվել

Հունվարի 11-12-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գորկու փողոցում այրվել է 1 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 30 եղևնի, Անդրանիկի փողոցում՝ մոտ 4 հա, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից տարածքում՝ մոտ 100 քմ, Լուսաձոր գյուղում՝ մոտ 1.5 հա, Արագածոտնի մարզի մարզի Բազմաղբյուր գյուղի վերջնամասում՝ մոտ 1.5 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 

Լրահոս

Դիտել ավելին