Կարևոր իրադարձություններ

Բախում ոստիկանների և ճանապարհը փակած Էջմիածինցիների դեմ. Օդանկավակայան տանող ճանապարհը փակ է

12 Հունվար, 2019 13:31
Բախում ոստիկանների և ճանապարհը փակած Էջմիածինցիների դեմ. Օդանկավակայան տանող ճանապարհը փակ է

Ոստիկանների և գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիա անող էջմիածինցի ակտիվիստների միջև բախում տեղի ունեցավ։ Ցուցարարներն անտեսելով ոստիկանների պահանջը փակել են օդանավակայան տանող ճանապարհը։

Մի քանի տասնյակ ակտիվիստ նստել է ճանապարհի բանուկ հատվածին և վեր պարզել ձեռքերը։

Քաշքշուկ է սկսվել, ակցիայի մասնակիցները չեն ցանկանում բացել ճանապարհը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին