Կարևոր իրադարձություններ

Էջմիածնեցիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում

12 Հունվար, 2019 12:08
 Էջմիածնեցիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում

Այսօր՝ հունվարի 12-ին Էջմիածնեցիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբից։ Նրանք պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։ 

Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիա իրականացնողները երեկ էլ մինչեւ ուշ գիշեր փակել էին Երեւան-Էջմիածին մայրուղին։

Ակցիայի մասնակիցներն այսօր պատրաստավում են փողոց փակել եւ ավտոերթ իրականացնել։ 

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Միջնորդությունը քննվում էր երեկ, սակայն դատական նիստը հետաձգվեց: 

 

Լրահոս

Դիտել ավելին