Կարևոր իրադարձություններ

Այսօր լրացավ Ավետիսյանների սպանդի 4-րդ տարին

12 Հունվար, 2019 11:58
Այսօր լրացավ Ավետիսյանների սպանդի 4-րդ տարին

 

Չորս տարի առաջ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում իրենց տան մեջ սպանված գտան Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, միայն 6 ամսական երեխան էր ողջ մնացել՝ վիրավորված։ Դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացավ նաև փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը:

Վալերի Պերմյակովը սպանությունը կատարել էր առանձնակի դաժանությամբ։

Դեպքի առթիվ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 5, 8 կետերի հատկանիշներով՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3 և 4 կետերով՝ ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ և 34-329 հոդվածի 1-ն մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձը:

Դատավճռի համաձայն՝ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող բոլոր արարքներում և սպանության հոդվածի համար դատապարտվել ցմահ ազատազրկման, ավազակության հոդվածի համար՝ 10, սահմանն ապօրինի հատելու փորձի համար՝ 2 տարվա ազատազրկման:

Պերմյակովի պատժին գումարվել է նաև Ռուսաստանի զինվորական դատարանի կողմից նրա նկատմամբ արդեն իսկ նշանակված 10 տարի ազատազրկման ժամկետը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 2017 թվականի մայիսի 18-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին