Կարևոր իրադարձություններ

Երևանի ձիարշավարանի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին. կա տուժած

12 Հունվար, 2019 11:11
Երևանի ձիարշավարանի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին. կա տուժած

Հունվարի 12-ին՝ ժամը 02:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ձիարշավարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1993 թ.) բախվել է Շիրակի 39 հասցեում գտնվող ձիարշավարանի մոտակայքում կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին (վարորդը՝ Դ. Մ.): Բախման հետևանքով Ս. Հ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը

 

Լրահոս

Դիտել ավելին