Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին սպառնացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից. ինքնասպանության փորձը կանխվել է

12 Հունվար, 2019 10:15
Քաղաքացին սպառնացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից. ինքնասպանության փորձը կանխվել է

Հունվարի 12-ին` ժամը 05:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (երիտասարդ տղամարդ) սպառնում է ինքնասպան լինել` նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են Ա. Ե.-ի «ծնված 1980 թ.» ինքնասպանության փորձը: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին