Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,42
    7,67

Կարևոր իրադարձություններ

Ձերբակալություններ՝ Մարտակերտ քաղաքում. Արցախի ոստիկանություն

12 Հունվար, 2019 10:31
Ձերբակալություններ՝ Մարտակերտ քաղաքում. Արցախի ոստիկանություն

Սույն թվականի հունվարի 11-ին տեղեկատվություն էինք տարածել ժամը 01:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ։

ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով որակող հատկանիշներով կատարված խուլիգանության, 245-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաև 111-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում նախկինում դատվածներ՝ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ ծնված Բ.Մ.-ն և Մարտակերտի շրջանի բնակիչ 1986թ. ծնված Ա. Բ.-ն ձերբակալված են։

Նախաքննությունը շարունակվում է։

Արցախի ոստիկանություն

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին