Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,38
    7,58

Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը պատրաստվում է գնալ մինչև վերջ. «Ժամանակ»

12 Հունվար, 2019 08:52
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը պատրաստվում է գնալ մինչև վերջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ եթե իրենց հարցումը, թե քաղաքապետարանի աշխատակիցները որքան պարգևավճար են ստացել տարեվերջին, պատասխան չստանա, պատրաստվում են գնալ մինչև վերջ

«Նախկինում մենք քննադատել ենք նախկին իշխանություններին թափանցիկության բացակայության, հաշվետվողականության պակասի համար, բայց կոնկրետ այս դեպքը դեռևս տեղի չէր ունեցել։ Այսինքն՝ նախկինում քաղաքային իշխանությունները քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակել են պարգևավճարների հավելվածը, որտեղ երևում է, թե քաղաքապետարանի որ աշխատակիցը, ասենք՝ քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, թաղապետերը որքան գումար են ստացել որպես պարգևավճար։ Խոսքը մեկ միլիարդ դրամից ավելի բյուջե տնօրինելու մասին է, և եթե որոշում է կայացվում, որ չպետք է հրապարակվի պարգևավճարների ցանկը, ապա նշանակում է, որ հանրության, բնականաբար, նաև ավագանու մշտական վերահսկողությունից այս խնդիրը դուրս է գալիս»,- ասաց Խաժակյանը։

Ըստ տեղեկությունների՝ չի բացառվում, որ «Լույս» դաշինքը դիմի նաև դատարան:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին