Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզպետի միակ արժանիքը Արարատ Միրզոյանի մտերիմը լինելն է. «Ժամանակ»

12 Հունվար, 2019 08:38
Արմավիրի մարզպետի միակ արժանիքը Արարատ Միրզոյանի մտերիմը լինելն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շատ է սիրում ձեռքը սեղանին խփել ու հայտարարել, որ որևէ հանցագործ համայնքապետի թույլ չի տալու պաշտոնավարել, բայց իրականում բոլորը համոզվել են, որ նա կամազուրկ և որոշումներ կայացնելու անընդունակ մարդ է: Հնարավոր չէ նրա մոտ որևէ հարցով գնալ ու ինչ-որ հարցի վերաբերյալ կոնկրետ պատասխան ստանալ՝ բողոքում են նրա հետ գործ ունեցողները:

Նա միայն մի արժանիք ունի` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մտերիմն է, և քանի դեռ Միրզոյանը իշխանական հիերարխիայում բարձր դիրք է զբաղեցնում, նրա մտերիմները պետք է հարկատուների հաշվին աշխատավարձ ստանան ու ոչինչ չանեն»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին