Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքելու ու հեղուկ շփելու միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում

11 Հունվար, 2019 23:25
Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքելու ու հեղուկ շփելու միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ։

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։

Հիշեցնենք, որ այսօր Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը երբ դատարանից դուրս եկավ, միջադեպ տեղի ունեցավ նրա եւ ցուցարաների միջեւ: Ցուցարաները պնդում էին, թե մինչ դատարանից դուրս գալը լրագրողների հետ զրույցում նա ցուցարարներին թափթփուկ է անվանել: 

Բողոքի ակցիայի մասնակիցները մեքենայի ուղղությամբ  հեղուկ են շփել։ 

Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցից երևում են, որ մեքենայի վրա սպիտակ հետքեր կան։ Նա  ընդգծել է, որ այդ ամենը տեղի է ունեցել մոտ 50 ոստիկանի ներկայությամբ, կարծում է, ամեն ինչ ակնհայտ է ու լրացուցիչ հաղորդում տալու անհրաժաշետություն չկա։ Մկրտչանը ևս մեկ անգամ հայտարարել է, որևէ մեկին թափթփուկ չի ասել։

«Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»,-գրել է Մկրտչանը:

 

Լրահոս

Դիտել ավելին