Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Արսեն Բաբայանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

11 Հունվար, 2019 18:54
Հեղինակ՝ Արսեն Բաբայան
Արսեն Բաբայանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին ներկայացրել եմ զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու դիմում։

Հավաստիացնում եմ, որ այդ քայլին դիմել եմ մեծ հպարտությամբ և ուրախությամբ։ Պարոն Բաբլոյանի ղեկավարությամբ աշխատածս ժամանակաշրջանն իր խոր հետքն է թողել, իսկ այդ ընթացքում ստացածս գիտելիքներն ու փորձը մշտապես լինելու են ամենամեծ հարստություններիցս։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, ով ինձ հնարավորություն տվեց իրացնելու մասնագիտական հմտություններս ու գիտելիքսներս:

Այսպիսով, ազատելով իմ կողմից զբաղեցրած ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ համոզված եմ, որ կրկին հավատարիմ եմ մնում սկզբունքներիս, չեմ կաշկանդում ԱԺ նոր ղեկավարությանն առավել հանգիստ և ազատ ընտրել իր կադրերին։

Վստահ լինելով, որ Ազգային ժողովի աշխատակազմը մեր պետության կարևորագույն պետական մարմիններից մեկն է` նոր ղեկավարությանը մաղթում եմ նոր ձեռքբերումներ և մեծ նվաճումներ հանուն Հայաստանի Հանրապետության»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին