Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ դատախազության բողոքի քննությունը հետաձգվեց

11 Հունվար, 2019 18:15
Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ դատախազության բողոքի քննությունը հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննության նիստը հետաձգվեց։ Ըստ Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանի՝ հետաձգման պատճառը տեխնիկական է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներով, որոշ փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա: Տրամադրվել է ողջամիտ ժամկետ և նիստը կկայանա մեկ այլ օր»,- ասաց Մկրտչյանը:

Արսեն Մկրտչյանն անթույլտրելի է համարում նիստին զուգահեռ ընթացող բողոքի ակցիաները։ Նրա գնահատմամբ՝ ճնշում է արդարադատության նկատմամբ, և նման պայմաններում դատական նիստ չի կարող ընթանալ։

Գրիգորյանի պաշտպանը, խոսելով դատախազի այն հայտարարության մասին, թե իր պաշտպանյալի մեղադրանքը լրացվելու է,  հայտարարեց, թե դա զուտ շանտաժի միջոց է պաշտպանական կողմի նկատմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին