Կարևոր իրադարձություններ

Ինչո՞վ է այսուհետ զբաղվելու Արփինե Հովհաննիսյանը

11 Հունվար, 2019 16:03
Ինչո՞վ է այսուհետ զբաղվելու Արփինե Հովհաննիսյանը

Դեռևս ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսուհետ զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ: ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ իրավաբանական գրասենյակ են հիմնել:


«Հանրային քաղաքականությամբ զբաղվելուց չեմ խուսափելու: Տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղելու քննություն եմ հանձնել և լիցենզիա չեմ վերցրել, այս գործունեությամբ երևի զբաղվեմ»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է  Արփինե Հովհաննիսյանը:

Նա պատրաստվում է նաև հանրային քաղաքականության ձևաչափի մեջ մնալ, դրա համար արդեն, նրա խոսքով, որոշ նախագծեր  կան:

Դիտարկմանը, թե 7-րդ գումարման խորհրդարանը համարվում է երիտասարդ, և շատերը թերահավատորեն են մոտենում նրանց գործունեությանը, Հովհաննիսյանն այսպես պատասխանեց.


«Ես երբեք սրբազան սարսուռով չեմ վերաբերվել տարիքին կամ փորձառությանը, բայց ես առավել շատ կարևորում եմ պրոֆեսիոնալիզմը, կոմպետենտությունը և կոնկրետ հարցին տիրապետելու կարողությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին