Կարևոր իրադարձություններ

«Համապատասխան քայլերի կդիմենք այսօր կամ վաղը»

11 Հունվար, 2019 15:27
«Համապատասխան քայլերի կդիմենք  այսօր կամ վաղը»

Արդեն տևական ժամանակ է, ինչ Էջմիածնում բողոքի ցույցեր են անցակցվում  ընդդեմ Մանվել Գրիգորյանի՝ կալանքը գրավով փոխարինելու դատարանի որոշմանը:

Shabat.am լրատվականը զրուցեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ, ով պատասխանելով մեր այն հարցին, թե այս ցույցերը ինչ-որ կերպով կանդրադառնա՞ն դատական գործընթացների վրա, պատասխանեց.

«Հույս ունեմ, որ չեն անդրադառնա: Կարծում եմ՝ այս հարցը կարելի էր ուղղել, ՀՀ գլխավոր դատախազին և ոստիկանապետին, քանի որ այդ ապօրինի, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները  ոտնահարող կոչերը ըստ էության սահմանափակում են մեր պաշտպանյալի ազատ տեղաշարժման իրավունքը: Եվ եթե բանը հասել է նրան, որ  հիմնարար ազատությունները և իրավունքները մի խումբ ակտիվիվտների  կողմից  պետք է ոտնահարվեն և խախտվեն ,այս պահին ինձ թվում է՝  իշխանությունները անելիք ունեն: Հանրային իշխանությունը պետք է դրան արձագանքի: Հակառակ պարագայում ես կարող եմ ենթադրել, որ մեղադրանքի կողմի  համակարծիք ակտիվիստների այդ քայլերը, որոնք արդարադատության շահից չեն բխում և խախտում են այլոց իրավունքները, առնվազն հասկանալի չի մեզ համար»:

Այն հարցին, թե իրենք ի՞նչ քայլեր են պատրաստվում անել Արսեն Մկրտչյանը պատասխանեց.

«Երիտասարդները  փորձում են մեր համբերությունը, թե երբ է լցվելու մեր համբերության բաժակը: Համապատասխան քայլերի կդիմենք  այսօր կամ վաղը՝  կա՛մ հայտարարության տեսքով, կա՛մ ուղղակի քրեաիրավագիտական գնահատական տալու խնդրանքով կդիմեմ պտական մարմիններին: ԶԼՄ-ներով, ֆեյսբուքյան ուղիղ եթերներով երիտասարդները դրա առիթը տվել են, որպեսզի արձագանքեն, բայց երևի թե մենք էլ ստիպված կլինենք ուշադրություն հրավիրել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին