Կարևոր իրադարձություններ

Ես գիտեմ՝ ինչ մանիպուլյատորներ են փորձում այդ ամենն անել. Դավիթ Սանասարյանը՝ իր և խոսնակի կողմից Մհեր Ենոքյանի հարցով ճնշումներ գործադրելու լուրերի մասին

11 Հունվար, 2019 14:43
Ես գիտեմ՝ ինչ մանիպուլյատորներ են փորձում այդ ամենն անել. Դավիթ Սանասարյանը՝ իր և խոսնակի կողմից Մհեր Ենոքյանի հարցով ճնշումներ գործադրելու լուրերի մասին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը այսօր, անդրադառնալով Աղաջանովի հոր բաց նամակին, ըստ որի՝ իր մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանը Մհեր Ենոքյանին ներում շնորհելու համար օգտագործում է վարչական լծակներ, նշել է, որ դա չի համապատասխանում իրականությանը

«Նման բան չկա, նրա ծառայությունը բացառապես պետական վերահսկողական ծառայության ֆունկցիաների մեջ է մտնում: Ես գիտեմ՝ ինչ մանիպուլյատորներ են փորձում այդ ամենն անել, այս երկու օրը փորձում են կեղծ բարեպաշտներն ինչ-որ բարձր արժեքներից խոսել և ինչ-որ սլաքներ են ուղղում, նրանց նպատակը մեկն է, չեմ ուզում ասել, իրենց հարցրե՛ք իրենց նպատակը»,- ասել է նա:

Դավիթ Սանասարյանը չհայտարարեց, թե ում մասին է խոսքը, բայց նշեց, որ դա արվում է կեղծ բարեպաշտ, մանիպուլյատոր նախկին երիտասարդի կողմից:

«Երբ ես Զարուհի Մեջլումյանին առաջարկեցի՝ աշխատանքի անցնի պետական վերահսկողական ծառայությունում, նա ասաց, որ նման հարձակումներ կարող են լինել ու այդ անձանց անունները տվեց, ես ասել եմ, որ որևէ հարձակում կապ չունի, այստեղ մենք պրոֆեսիոնալ գործի մեջ ենք, և Զարուհի Մեջլումյանը որևէ ձևով, ոչ մի վայրկյան անգամ աշխատանքի ժամին որևէ այլ հարցով չի զբաղվել, քան իր պարտականությունները»:

 

Լրահոս

Դիտել ավելին