Կարևոր իրադարձություններ

Չեմ պատրաստվում արտագաղթել, նույնիսկ եթե նոր իշխանությունները այլընտրանք չթողեն. Արփինե Հովհաննիսյան

11 Հունվար, 2019 14:26
Չեմ պատրաստվում արտագաղթել, նույնիսկ եթե նոր իշխանությունները այլընտրանք չթողեն. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է վերջինս։

«Իմ գործընկերների՝ Դավիթ Հարությունյանի եւ այլոց հետ կա հիմնադրված իրավաբանական ընկերություն, որտեղ ծավալելու ենք մասնագիտական գործունեություն: Ուզում եմ ասել, որ ես տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն եմ հանձնել եւ լիցնեզիաս չեմ վերցրել, այդ գործունեությամբ հավանաբար եւս կզբաղվեմ, գումարած դրան՝ հանրային քաղաքականության մեջ մնալու ձեւաչափի համար որոշ նախագծեր կան, բայց հիմա շատ փակագծեր չեմ բացի»,–ասել է նա։

Արփինե Հովհաննիսյանը հավելեցեց՝ չի արտագաղթելու եւ հույս հայտնեց, որ ՀՀ իշխանություններն այնպիսի պայմաններ չեն ստեղծի, որ այլ այլընտրանք, քան ատագաղթելն է, չունենա.

«Բայց նույնիսկ այդ դեպքում ես չեմ պատրաստվում արտագաղթել, Հայաստանի Հանրապետությունն իմ հայրենիքն է եւ ես շարունակելու եմ այստեղ գործունեություն ծավալել, որքան էլ որ պաթետիկ հնչի եւ որքան էլ որ հերոսական հնչի, պատասխանատվություն զգում եմ մի շարք զարգացումների համար եւ մի շարք զարգացումներին ընդառաջ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է առերեսվի։ Կարծում եմ, որ գործունեության ոլորտները, որոնք ես ընտրել եմ ապագայի համար թույլ տալու են, որ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնեմ եւ նրանց շահերը պաշտպանեմ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին