Կարևոր իրադարձություններ

«Պարոն Սիմոնյանը մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում». Դավիթ Սանասարյան

11 Հունվար, 2019 13:48
«Պարոն Սիմոնյանը մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում». Դավիթ Սանասարյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր մամուլի ասուլիսով պատասխանել  է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարություններին:

«Նախ ասեմ, որ իմ որակումն է, որ այս ճչացող, իրականությունից կտրված մանիպուլացնող երևույթը որևէ ձևով չի կարող իրավիճակ փոխել: Ներկա և նախկին պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս Արամ Սիմոնյանի օրինակին հետևել և ասել, թե ենթադրում են, որ սա քաղաքական որակում է: Արամ Սիմոնյանը ներկայացնում է, որ ինքը Հանրապետական կուսակցությունից է, դրա համար է այս ամենը»,- ասել է նա՝ հավելելով, որ կլինեն ՀՀԿ-ից, ՔՊ-ից թե այլ կուսակցությունից, պաշտոնյաները չպետք է փորձեն որևէ ճչոցով մոլորեցնել մարդկանց:

«Պարոն Սիմոնյանը մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում»,- ասել է նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ ամենամեծ մանիպուլյացիաներից մեկն այն է, թե ինը միլիարդի գնումներ են ուսումնասիրվել: Դավիթ Սանասարյանը սա սուտ համարեց՝ ասելով, որ ուսումնասիրել են 2,5 միլիարդի գնումներ:

«Մենք վստահեցնում ենք, որ մեր ուսումնասիրության համար ստեղծած տեղեկանքի համար պատասխանատու ենք»,- հավելել է վերջինս:

 

Լրահոս

Դիտել ավելին