Կարևոր իրադարձություններ

Մարտակերտում վիճաբանության մասնակիցները տարբեր վնասվածքներով` այդ թվում հրազենային, տեղափոխվել են հիվանդանոց

11 Հունվար, 2019 13:27
Մարտակերտում վիճաբանության մասնակիցները տարբեր վնասվածքներով` այդ թվում հրազենային, տեղափոխվել են հիվանդանոց

Հունվարի 11-ին ժամը 01:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված տաքսի սերվիսի գրասենյակում վիճաբանություն է առաջացել նախկինում դատվածներ՝ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ ծնված Բ.Մ-ի և Մարտակերտի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Բ.-ի միջև, ինչի հետևանքով Բ. Մ.-ն՝ ձախ ոտքի հրազենային, իսկ Ա. Բ.-ն` գլխի շրջանի սալջարդ վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում։ 

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։
Ստուգումներ իրականացնելու ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 9մմ տրամաչափի «Մակարով» և «Մաուզեր» տիպի ատրճանակներ:

Փաստի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Տարվում է նախաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին