Կարևոր իրադարձություններ

Սփյուռքի նախարարն ու փոխնախարարը «հաթաթա» են տվե՞լ աշխատակիցներին

11 Հունվար, 2019 12:25
Սփյուռքի նախարարն ու փոխնախարարը «հաթաթա» են տվե՞լ աշխատակիցներին

Սփյուռքի նախարարությունը հերքում է լուրն այն մասին, թե աշխատակիցները նախարարության օպտիմալացման նախագծի պատճառով բողոքի ալիք են բարձրացրել, իսկ նախարարն ու փոխնախարարը՝ ըստ տարածված լուրի՝ «խստաբարո հաթաթա» են տվել աշխատակիցներին:

Shabat.am-ի հետ զրույցում Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ այս տարի նախարարության աշխատակիցների կողմից բողոքի ալիք չի բարձրացվել: Հետևաբար, նախարարը և փոխնախարարը աշխատակիցներին խստաբարո նկատողություն չեն արել:

Հրապարակված լուրն ապատեղեկատվություն է, որի հերքումը այս պահին հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:  

«Նախորդ տարի աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել և երթով գնացել են կառավարություն: Դրանից բացի դեռ բողոքի ոչ մի ակցիա տեղի չի ունեցել նախարարության աշխատակիցների կողմից»,-նշեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին