Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը

11 Հունվար, 2019 11:19
Մեկնարկել է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է  ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։ 

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև պաշտպանական կողմը՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը: Պատասխանելով լրագրողների՝ կալանավորման վերաբերյալ հարցին, ասաց․ «Եկեք տեսնենք ինչ է լինելու, չշտապենք»։ 

Արմեն Գեւորգյանը  մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

 

 

Լրահոս

Դիտել ավելին