Կարևոր իրադարձություններ

Պետական ապարատը կառավարությունում օպտիմալացնում են, ԱԺ-ում՝ ուռճացնում. «Իրավունք»

11 Հունվար, 2019 09:49
Պետական ապարատը կառավարությունում օպտիմալացնում են, ԱԺ-ում՝ ուռճացնում. «Իրավունք»

«Թեպետ 103-ամյա ընտրող Բավական Փիլոյանը երեկ նորաթուխ պատգամավորներին հուշում էր, որ բավական է, «հերիք է ու բոլ», սակայն նորընտիրները որոշել են Ազգային ժողովում ուռճացնել պետական ապարատը և, ինչո՞ւ ոչ, և ծանոթ-բարեկամներին տեղավորել աշխատանքի, և´ իրենց աշխատավարձը բարձրացնել: 

Պարզվում է՝ նոր խորհրդա­րանի ձևավորումից հետո կավելանա ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը: 

Հի­շեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն, մշտական հանձնաժողովների թիվը չի կարող 12-ից ավե­լի լինել, սակայն նախորդ գումարման ժամանակ այն 12-ից դարձավ 9-ը: Մինչ­դեռ հիմա ավելացել են և պատգամա­վորների թիվը, և հանձնաժողովների, այդ թվում՝ կրկին կառանձնացվեն ԱԺ պետական-իրավական և մարդու իրա­վունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովները: 

Փաստո­րեն, ստացվում է, որ կառավարությունն այս կամ այն վարչությունն ու նախարա­րությունը օպտիմալացնելուն զուգահեռ՝ հակառակ գործընթացն է իրականացնում օրենսդիր մարմնում: Չէ՞ որ պատգամա­վորների թվի ավելացումով, ավելանում են նրանց օգնականները, հանձնաժողովների ավելացումով՝ փորձագետները: Այնպես որ, ով ինչ ուզում է ասի, նորա­թուխ օրենսդիրներն իրենց առաջացրած ծախսերով միլիոն արժեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին