Կարևոր իրադարձություններ

Վրաստանում հաստատել են «խոզի գրիպից» մահացության 13 դեպքի արձանագրումը

10 Հունվար, 2019 18:57
Վրաստանում հաստատել են «խոզի գրիպից» մահացության 13 դեպքի արձանագրումը

Վրաստանի Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հաստատել է H1N1 վիրուսով վարակված 13-րդ հիվանդի մահվան դեպքը:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում նախօրեին 22-ամյա կին է մահացել: Նրա մոտ, ինչպես և լաբորատոր պայմաններում հաստատված «խոզի գրիպով» վարակված մյուս դեպքերի մեծամասնության պարագայում, ուղեկցող ծանր հիվանդություն է եղել:

Լաբորատոր կերպով հաստատված գրիպի վիրուսով հիվանդանալու 230 դեպքից Վրաստանում ներկա պահին H1N1 վիրուսով վարակվածները կազմում են 98 տոկոսը:

Գամկրելիձեի խոսքով՝ վերջին ժամանակաշրջանում H3N2 վիրուսով (հոնկոնգյան գրիպ) հիվանդանալու 4-5 դեպք է արձանագրվել, ինչպես նաև B տեսակի գրիպի 1 դեպք:

Նախօրեին Վրաստանի Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ներկա փուլում համաճարակի մասին խոսք չկա, սակայն երկրի կրթության նախարարությունը որոշել է ձմեռային արձակուրդները դպրոցներում երկարաձգել մինչև հունվարի 18-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին