Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

10 Հունվար, 2019 18:17
Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

 ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

Աղբյուրը գրում է.

«Նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահամանադրական կարգը տապալելը): 

ՀՔԾ-ից, սակայն, մեր տեղեկությունը չմեկնաբանեցին:

Սեյրան Օհանյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս: «Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել»,- ասաց նախկին նախարարը: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին