Կարևոր իրադարձություններ

Արման Եղոյանն արդեն ունի օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված որոշ գաղափարներ

10 Հունվար, 2019 17:51
Արման Եղոյանն արդեն ունի օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված որոշ գաղափարներ

«Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավոր Արման Եղոյանն ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու  համար արդեն ունի գաղափարներ, որոնք մշակման փուլում են: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Նախկինում ԱԺ-ում ներկայացված չեմ եղել, բայց առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ և կարծում եմ, որ շատ արագ հունի մեջ կընկնեմ: Օրենսդրական նախաձեռնությունների համար կա մի քանի գաղափար, սակայն այս պահին չեմ ցանկանում փակագծերը բացել: Դրանք մշակման փուլում են, գործընկերներիս հետ քննարկելուց հետո կխոսեմ այդ մասին»,-ասաց Արմանն Եղոյանը:

Նրա խոսքով, նախաձեռնությունները միտված են լինելու հիմնականում կառավարությանն աջակցելուն, հայտարարած ծրագրերի իրականացմանը: Իսկ խորհրդարանում ընդդիմադիր թևի հետ աշխատանքը պատկերացնում է կառուցողական մթնոլորտում:

 

Լրահոս

Դիտել ավելին