Կարևոր իրադարձություններ

Նոր իշխանության ներկայացուցիչների երիտասարդ տարիքի ու կառավարման փորձի բացակայության փաստն ինձ չի անհանգստացնում. Տիգրան Մուկուչյան

10 Հունվար, 2019 17:03
Նոր իշխանության ներկայացուցիչների երիտասարդ տարիքի ու կառավարման փորձի բացակայության փաստն ինձ չի անհանգստացնում. Տիգրան Մուկուչյան

Հունվարի 10-ին 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորներին մանդատների հանձնման արարողությունից հետո, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան հարցին՝ արդյոք նրան չի մտահոգում նոր իշխանության ներկայացուցիչների չափազանց երիտասարդ տարիքը և պետական կառավարման փորձի բացակայությունը ասել է.

«Այս փաստը, ինձ որպես Հայաստանի քաղաքացու, բացարձակապես չի անհանգստացնում, քանի որ այս խորհրդարանը ձևավորվել է մեր քաղաքացիների քվեարկության արդյունքում»:

Միևնույն ժամանակ, Մուկուչյանը նշել է, որ որպես ԿԸՀ ղեկավար, ինքը չի կարող որևէ գնահատական ​​տալ այդ հարցի վերաբերյալ, քանի որ այդ գնահատականը կլինի քաղաքական, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապաքաղաքական կառույց է:

 

Լրահոս

Դիտել ավելին