Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    545
    553

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

 

«Իմ քայլը» խմբակցությունը հերքում է մամուլում տարածված տեղեկությունները

10 Հունվար, 2019 16:32
«Իմ քայլը» խմբակցությունը հերքում է մամուլում տարածված տեղեկությունները

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, որ իբրև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ, իբր «նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների և քաղաքապետարանի ղեկավարության հասցեին և իր կուսակիցներին մեղադրել քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու մեջ:


Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հերքում է այս տեղեկատվությունը՝ փաստելով, որ ներկայացվածն աղերս չունի իրականության հետ։

Հաստատում ենք, որ հունվարի 8-ի երեկոյան կայացել է Երևանի ավագանու ընտրություններից հետո առաջին նմանատիպ ներթիմային հանդիպումը, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ավագանու դերի, օրենսդրական բարեփոխումների, հանրության հետ աշխատանքի և թիմի ընդհանուր տեսլականի շուրջ։

«Ժամանակ» օրաթերթին հորդորում ենք համարժեք կերպով հրապարակել սույն հերքումը, նույնը խնդրում ենք անել ապատեղեկատվությունը վերատպած այլ լրատվամիջոցներին:

Կոչ ենք անում, առհասարակ, խմբակցությանը վերաբերող ոչ պաշտոնական տեղեկատվությունը տարածելուց առաջ դրա հավաստիությունը ճշտել խմբակցության ղեկավարից կամ քարտուղարից, և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին