Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում լինելու է Սփյուռքի հետ հարցերի մշտական հանձնաժողով. Ալեն Սիմոնյան

10 Հունվար, 2019 16:10
ԱԺ-ում լինելու է Սփյուռքի հետ հարցերի մշտական հանձնաժողով. Ալեն Սիմոնյան

Նոր Ազգային ժողովում լինելու է Սփյուռքի հետ հարցերի մշտական հանձնաժողով: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին,  լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ նման նախագիծ կա:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանն ասել է,թե ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը պետք է լինի ԲՀԿ-ից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Խոսքը համակրանքի մասին չէ: Խոսքը տրամաբանության մասին է, որ ամենաշատը քաղաքացիները ձայն են տվել ԲՀԿ-ին, եւ դա մեզ համար ազդակ է, նաեւ ինչ-որ չափով հրամայական է: Մեզ համար տարբերություն չկա»:

Նշենք, որ ըստ ՀՀ օրենսդրության, ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմությունից: «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ այդ պաշտոնի համար առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Այդուամենայնիվ, ավելի ուշ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտոնը բաժին կհասնի ավելի մեծ խմբակցություն ունեցող ընդդիմադիր խմբակցության թեկնածուին:

 

Լրահոս

Դիտել ավելին