Կարևոր իրադարձություններ

Թուրքիայից Հայաստան ներմուծվող մինչև 50 կգ լոլիկը մաքսային ձևակերպում չի ստացել. Դավիթ Անանյան

10 Հունվար, 2019 15:40
Թուրքիայից Հայաստան ներմուծվող մինչև 50 կգ լոլիկը մաքսային ձևակերպում չի ստացել. Դավիթ Անանյան

2018թ. ամռանն իրականացրած նորամուծության արդյունքում, որով ֆիզիկական անձանց ուղեկցող բեռում թույլատրելի քանակությունը բարձրացվեց՝ մինչեւ 50 կգ, ինչը նպաստեց մաքսանենգ ճանապարհով լոլիկի ներկրմանը Թուրքիայից: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

« Բավականին մեծ քանակությամբ՝ 50 կգ-ներով մաքսանենգ ճանապարհով լոլիկ է ներմուծվել Հայաստան: Դրա վերաբերյալ մենք տեղեկատվություն չունենք, մի պարզ պատճառով, որ դրանք մաքսային ձեւակերպում չեն ստացել: Շատ դեպքերում տաս կամ քսան տոննայանոց բեռնատարներն եկել են եւ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ չեզոք գոտում դատարկել են իրենց բեռը, եւ մարդիկ հիսուն կիլոներով ներկրել են այդ բեռը Հայաստան: Եւ շատ դեպքերում մենք չենք կարողացել որեւէ հսկողական գործառույթ անել, զուտ այն պատճառով, որ մեր ծառայություն կատարողների առօրյա աշխատանքային գործունեությունը վտանգի տակ է դրվել այդ քաղաքացիների պատճառով»,- ասաց Անանյանը:


2019թ. հունվարի 1-ից, ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՏՄ-ում կանոններ են փոխվել, եւ ուղեբեռի առավելագույն չափը սահմանվել է 25 կգ, իսկ առավելագույն արժեքային չափը սահմանվել է 500 եվրո, կառավարությունը քննարկել է այդ խնդիրը, եւ որոշում կայացնելուց հետո կոշտ պայքար է մղելու ստեղծված վիճակի դեմ,- ասաց Անանյանը:

«Կառավարության որոշմամբ ուղեբեռի թույլատրելի քանակությունը բարձրացնելիս, մենք նպատակ ունեինք աջակցել բնակցությանը, որ իր կենցաղային նպատակների համար ավելի մեծ քանակությամբ ուղեկցող բեռ ներկրի»,- ասաց Անանյանը՝ նշելով, որ հիմա, ըստ օրենքի, նրանք իրավունք չունեն հարկել մինեւ 50 կգ ուղեբեռը:

 

Լրահոս

Դիտել ավելին