Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց

10 Հունվար, 2019 14:30
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց

Քոչարյանի գործով դատավորը մերժեց դատախազների միջնորդությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարեց մեղադրողների միջնորդությունը. նա ինքնաբացարկ հայտնեց։ Հիշեցնենք, որ նա քննում էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ։

Ինքնաբացարկ հայտնելուց հետո նիստը հետաձգվեց, քանի որ միջնորդությունը պետք է մակագրվի այլ դատավորի։ Հիշեցնենք, որ երեկ միջնորդությանը միացել էր քննիչը, իսկ պաշտպանական կողմը առարկել էր։ Այս պահին շարունակվում է Քոչարյանին գրավով ազատ արձակելու փաստաբանական թիմի միջնորդության քննությունը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

 

Լրահոս

Դիտել ավելին