Կարևոր իրադարձություններ

Լուրերով ցույց են տալիս, որ բոլոր շուկաներում վաճառվում է Սեւանի սիգ. Փաշինյան

10 Հունվար, 2019 14:27
Լուրերով ցույց են տալիս, որ բոլոր շուկաներում վաճառվում է  Սեւանի սիգ. Փաշինյան

Այսօր զեկուցագիր եմ ստացել, որ ի հեճուկս որոշումների՝ Սեւանի սիգի որսի հետ կապված հարյուր տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սեւանա լճի սիգի խնդրին:

Նրա խոսքով, լուրերով էլ ցույց են տալիս, որ բոլոր շուկաներում վաճառվում է  Սեւանի սիգ. «Այդ հարցը մի քանի անգամ քննարկել ենք եւ պետք է մտածենք պրոբլեմի երկարաժամկետ լուծման մասին, եւ այդ լուծման մեթոդը համաձայնության եւ կազմակերպչական որոշակի լուծումներին հասնելն է Սեւանա լճում: Այն զեկուցագիրը, որ ես ստացել եմ, նշվում է մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում՝ «Սեւան» ազգային պարկի, Բնապահպանության նախարարության եւ Ոստիկանության»,-ասաց նա:

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն արձագանքեց, որ ահազանգեր ունեն, եւ կան բազմաթիվ գործեր, քրեական գործեր, եւ կոչ արեց քաղաքացիներին որեւէ խախտում տեսնելու դեպքում անպայման ահազանգեն:

«Ես, ձեր կոչին հետեւելով, ահազանգում եմ, որ Գեղարքունիքի մարզպետի, ոստիկանապետի հետ հանդիպեք, այդ թեման քննարկեք եւ կոնկրետ լուծումներ առաջարկեք ոչ միայն այսօրվա, այլ նաեւ երկարաժամկետ, քանի որ հասկացա, որ սիգի վերարտադրման համար կար նոր փուլ, եւ ոնց որ թե մենք այդտեղ առնվազն շատ բան չենք անում»,-հավելեց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին