Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք գյուղացիության ունեցվածքի ցուցակագրումը կարող է վնասել գյուղացուն

10 Հունվար, 2019 12:53
Արդյո՞ք գյուղացիության ունեցվածքի ցուցակագրումը կարող է վնասել գյուղացուն

Ամեն տարի հունվարի 1-ից սկսած կատարվում է գյուղատնտեսության ցուցակագրում և սուտ է այն ինֆորմացիան, թե այս տարի նոր իշխանություններն առաջին անգամ են դա անում՝ գրելով պայմանական կեղծ թվեր: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասացին Վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության վիճակագրության բաժնից:

«Տարիներ շարունակ վիճակագրությունն անցկացնելու արդյունքում գյուղացին հասկացել է, որ դրանից իրենց վտանգ չկա և ունեցվածքից՝ մասնավորապես անասնագլխաքանակից ինչ-որ մաս թաքուն պահելու իմաստ չկա: Հետևաբար, մեր հայտնած թվերը տարիներ ի վեր ճիշտ են եղել կամ հնարավորինս մոտ են եղել իրականությանը, շատ չնչին տոկոսով տարբեր իրականությունից:

Տարբերությունը պայմանավորված է եղել նրանով, որ շատ հասցեներում ցուցակագրում իրականացնելիս գուցե ընտանիքի անդամներից գլխավորները տանը չեն եղել ու մեկ ուրիշը մոտավոր թիվ է ասել, որը ստուգաճշտման է ենթարկվել հաշվառումից անմիջապես հետո»,- նշեցին Վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության վիճակագրության բաժնից:

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ թաքցնելու միտումներ եղել են նպաստից չզրկվելու համար, բայց, երբ նրանց վստահեցրել են, որ դա առնչություն չունի նպաստառության կարգավիճակի հետ և ոչնչով չի վնասելու, թաքցնելու միտումները կրճատվել են, այնուհետև՝ նկատելիորեն դադարել:

 

Լրահոս

Դիտել ավելին