Կարևոր իրադարձություններ

Էջմիածնի քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաների վերսկսման մասին

10 Հունվար, 2019 11:25
Էջմիածնի քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաների վերսկսման մասին

Էջմիածնի բնակիչները Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաները հունվարի 11-ից կվերսկսեն: Այս առիթով Shabat.am–ը զրուցեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ՝ պարզելու համար, թե քաղաքապետարանում ինչպե՞ս են վերաբերվում բողոքի ակցիաների շարունակվելուն և ի՞նչ են պատրաստվում անել:

«Ես ինքս քիչ առաջ համացանցի միջոցով լուրերից եմ իմացել այդ մասին և այս պահին դրա վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դեռ ոչ մի հստակ ինֆորմացիա չունեմ, թե ինչպես են անցկացվելու բողոքի ցույցերը»,- ասաց Դիանա Գասպարյանը:

Հարցին, թե ինչպիսի միջամտություն կցուցաբերի քաղաքապետարանը՝ քաղաքապետը նշեց, որ դեռ չեն քննարկել: Նրա խոսքով, կորոշեն երբ իրավիճակն առարկայական դառնա և տեսնեն, թե ինչպես են անցկացվում բողոքի ակցիաները:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ բողոքի ալիք բարձրացնող բնակիչերը պահանջելու են, որ Մանվել Գրիգորյանը փոխի բնակության վայրը և լքի Էջմիածին քաղաքը:

 

Լրահոս

Դիտել ավելին